հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայտնի է այսօր զոհված զինծառայողի ինքնությունը. կա ևս 8 վիրավոր՝ 6-ի վիճակը գնահատվում է ծանր․ ՊՆ

Հայտնի է այսօր զոհված զինծառայողի ինքնությունը. կա ևս 8 վիրավոր՝ 6-ի վիճակը գնահատվում է ծանր․ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

  • Կիսվել: