չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի

ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։

InfoPort.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Տեղեկությունն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

  • Կիսվել: