շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների այցելություն «Եռաբլուր»

ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների այցելություն «Եռաբլուր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների եւ ազատամարտիկների ծնողների եւ հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետեւյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին՝

Դավիթաշեն (Երեւան Սիթի սուպերմարկետ) - գյուղ Դավիթաշեն – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց (Ռոբերտո հանրախանութ) – Մալաթիա շուկա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երեւան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երեւան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ՝

Նոր Նորքի զանգված (Երեւան Սիթի սուպերմարկետ) - Ավան թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի զանգված (Երեւան Սիթի սուպերմարկետ) խանութ:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երեւան Սիթի սուպերմարկետ):

Երթուղի 3-րդ՝

Էրեբունի փողոց - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն - մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհի» անվան հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն  - Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Յուրաքանչյուր վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:

  • Կիսվել: