ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ն 22 մեքենա կփոխանցի Երկրապահ կամավորականների միությանը

ՊՆ-ն 22 մեքենա կփոխանցի Երկրապահ կամավորականների միությանը

ՀՀ պաշտպանության նախարարությունը 22 ավտոմեքենա կփոխանցի Երկրապահ կամավորականների միությանը: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

«Կազմակերպության հարյուրավոր անդամներ ընդգրկված են մարտական հերթապահության մեջ, և նրանց փոխարինման նպատակով տեղափոխություններ և տրանսպորտային բնույթի այլ լոգիստիկ հարցերի կազմակերպման համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցներ։ Հաշվի առնելով հանգամանքը` ՀՀ ՊՆ–ն չօգտագործվող և հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչված ընդհանուր 33.663.410 դրամ մնացորդային արժեքով 22 միավոր տրանսպորտային միջոցը կնվիրաբերի ԵԿՄ–ին», - ասված է որոշման մեջ։

Նշվում է, որ մեքենաները կօգտագործվեն նաև երիտասարդների շրջանում անցկացվող ռազմաուսումնական ծրագրերի համար։

  • Կիսվել: