ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՊՆ մամուլի քարտուղարին հարցրեք կրակnցների մասին. Արման Սարգսյան

ՊՆ մամուլի քարտուղարին հարցրեք կրակnցների մասին. Արման Սարգսյան

Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ նաև այսօրվա հետ կապված,  նաև Շուշիի ազատագրման հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իր համար այսօր ի՞նչ տոն է և ի՞նչ ուղերձ ունի  հղելու այսօրվա հետ կապված.

«Ես այս օրն ընկալում եմ իբրև աշխարհին խաղաղության ուղերձ և համերաշխ ապրելու  խորհրդանիշ։ Իսկ բոլորիս ցանկանում եմ, որպեսզի խոհեմ գտնվենք և մեր գործողությունները կատարենք այնպես, որպեսզի խաղաղություն լինի», -ասաց Սարգսյանը: 

Լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ այլևս փոխնախարարը չի կարողանում խոսել Շուշիի ազատագրման մասին՝ պատասխանեց. «Դուք այն մանիպուլացնում եք և ցանկանում եք ինչ-որ ձևով ներքաշել զրույցի մեջ» :

Իսկ հաջորդ հարցին, թե Հայաստանի վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Ադրբեջանը տեղեկություն է փոխանցել կրակոցների վերաբերյալ, դա Ադրբեջանի իրենց կրակոցների՞, թե՞ հայկական կողմի վերաբերյալ են՝ պատասխանեց. «ՊՆ փոխնախարարը տարածքում է, իրենից հարցրեք» -խուսափելով պատասխանել հարցին:

  • Կիսվել: