երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական կողմի կորստի մասին

ՊՆ խոսնակը՝ ադրբեջանական կողմի կորստի մասին

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:

 

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը, ինչ վերաբերում է զոհին, նման ինֆորմացիա չունենք»,- ասաց Ստեփանյանը։

 

 

  • Կիսվել: