հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը այցելել է Կոսովո, հանդիպել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին

ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարը այցելել է Կոսովո, հանդիպել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին

ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը աշխատանքային այց է կատարել Կոսովոյի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Այցի շրջանակում գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը հանդիպել է խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողներին, ծանոթացել նրանց կեցության պայմաններին,  տվել հրահանգներ։

KFOR-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարին հայկական զորախմբի գերազանց ծառայության և նվիրումի համար։ Կողմերը բարձր են գնահատել համատեղ գործունեությունը՝ նախանշելով հետագա անելիքները։

  • Կիսվել: