ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է. Հովհաննիսյան

ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել է թերթերից մեկի այն հրապարակման վրա, որտեղ նշված է, որ ՊՆ-ի՝ թերթի աղբյուրը տվյալ միջադեպը բացատրում է այն հանգամանքով, որ «հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե հայաստանյան, թե Արցախի զորամասերի մեծ մասում»:

«ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է»,-գրել է Հովհաննիսյանը:

ՊՆ մամուլի խոսնակը ԶԼՄ ներկայացուցիչներին նման թեմաների անդրադառալուց առաջ հորդորել է մտածել, քանի որ այսպիսի հրապարակումները, նրա խոսքով, անթույլատրելի են:

  • Կիսվել: