հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊՆ հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ

ՊՆ հայտարարությունը՝ ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ

Վերջին օրերին, հատկապես Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված, հաճախակիացել են տարբեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումները, որոշ դեպքերում նաև համացանցով հայտարարություններ տարածելու դեպքերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ պարենային և իրային բոլոր միջոցներով։ Միևնույն ժամանակ՝ գնահատելով հայոց բանակին աջակցելու պատրաստակամությունը, պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների, հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ` հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով:

Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի նվիրատվությունը կոնկրետ զորամասի տրամադրելու նվիրատուի ցանկությունը, ինչպես նաև լիարժեք հաշվետու կլինի փոխանցված նյութական միջոցները ԶՈՒ զորամասերին տրամադրելու գործընթացի վերաբերյալ»,-նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: