ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է ընդգծել Գլխավոր շտաբի պետի՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու հանգամանքը. Պապիկյան

Պետք է ընդգծել Գլխավոր շտաբի պետի՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու հանգամանքը. Պապիկյան

Պետք է ընդգծել ուղղահայաց կառավարումը՝ այն է՝ Գլխավոր շտաբի պետի՝ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու հանգամանքը: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագիծը:

Նախարարի խոսքով՝ գործող օրենքով այդ հարցն ամբողջությամբ կարգավորված էր, բայց Գխավոր շտաբի պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ լինելու հանգամանքը ընդգծման կարիք ունի: «Տարիների ընթացքում մեկ գերատեսչության ներքո առանձնացել են երկու ինստիտուտներ, ինչը խաթարում է մեր երկրի պաշտպանության համակագի, Զինված ուժերի արդյունավետ կառավարումը և լրացուցիչ խնդիրներ է առաջացնում բյուրոկրատական և այլ առումներով»,- նշեց Պապիկյանը՝ հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

  • Կիսվել: