երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետք է գրել զինգրքույկներում. Քոչարյանը` 44-օրյային ՆԳՆ ծառայողների մասնակցության մասին

Պետք է գրել զինգրքույկներում. Քոչարյանը` 44-օրյային ՆԳՆ ծառայողների մասնակցության մասին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Ներքին գործերի նախարարության ծառայողների զինգրքույկներում ավելացնել մասնակցելու մասին համապատասխան գրառումը։ Նման առաջարկ Քոչարյանն արեց հանձնաժողովի նիստի ժամանակ` դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին և պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին։

«44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ շատ ծառայողների ստացել են վիրավորումներ և նրանցից շատերի, գուցե բոլորի մոտ չկա մասնակցի համապատասխան գրառումը։ Պետք է պաշտպանության նախարարության հետ խնդիրը փորձել լուծել։ Դրանից կախված է նաև այդ մարդկանց որոշակի արտոնություններից օգտվելու հնարավորությունը»,– նշեց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ ՆԳՆ ծառայողները զինված ուժերի ծառայողների հետ հավասար պայքարել են այդ օրերին, նաև զոհեր են տվել։

  • Կիսվել: