երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պետական պարտքը ավելացնելու խնդիր չեմ տեսնում, քննարկում ենք սցենարներ․ Մհեր Գրիգորյան

Պետական պարտքը ավելացնելու խնդիր չեմ տեսնում, քննարկում ենք սցենարներ․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի պետական պարտքը ավելացնելը չի բացառում և կարծում է, որ դրա մեջ որևէ խնդիր չկա։

«Պետական պարտքը ավելացնելու խնդիր չեմ տեսնում և դա նույնիսկ չի բացառվում, բայց այնուամենայնիվ թվային գնահատականներ հնչեցնել դեռ վաղ, սակայն դրա մասին մտածել պետք է», -այսօր տեղեկատվական կենտրոնում հայտարարեց Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով նախկին փոխվարչապետ Վահե Գաբրիելյանի այն հայտարարությունը, որ պետությունը կարող է ավելացնել պետական պարտքը՝ հակաճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։

Մհեր Գրիգորյանի խոսքով, պետական պարտքն ավելացնելու համար գումարներ ներգրավման համար դեռ վաղ է որոշումներ կայացնել, քանի որ ամեն ինչ անորոշ է։ «Նույնիսկ աշխարհում իրադարձություններն այնպես են ընթանում, այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ է պետք, որ մեր անելիքները ճշգրտենք։ Իհարկե, մտածում ենք, իհարկե, կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել, դրանց պահի ու չափի մասին հստակ տեղեկություններ», հայտարարեց Գրիգորյանը։

  • Կիսվել: