հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել. Փաշինյան

Պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին: Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերին այդ մասին հաղորդագրություն կտարածվի:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ինձ զեկուցել են՝ ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում՝ եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն արդեն նրան ձերբակալել է, ես գիտեմ այդ մարդու անուն-ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը: Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որ դեռ պետք է մեղքն ապացուցվի՛՛:

Փաշինյանի խոսքով՝ համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք ինքը մինչ օրս չի կարողանում հասկանալ. ՛՛Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, երբ ամբողջական զորամասը զենք-զինամթերքով լիքը, լիքը պահեստներով և ամբողջությամբ լքված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է ստանանք: Ինչքան քիչ էմոցիոնալ վիճակում դրան գնանք, այնքան ավելի լավ՛՛:

  • Կիսվել: