կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը

Պապիկյանն ու ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը

Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
 
 
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը:
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 

  • Կիսվել: