հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՊԲ զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

ՊԲ զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

Օգոստոսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված նորակոչիկների երդմանը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր ելույթում  զորամասի փոխհրամանատարը, հիշարժան օրվա կապակցությամբ շնորհավորելով նորակոչիկներին,  նշել է, որ զինվորական երդումը սրբազան պարտք է ամեն հայորդու համար և վստահություն հայտնել, որ նորակոչիկները պատվով կփոխարինեն իրենց ավագ ընկերներին:

Նորակոչիկներն էլ իրենց հրամանատարների առջև երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անմնացորդ նվիրումով և հպարտությամբ` հավաստիացնելով, որ ամեն ինչ անելու են պետական սահմանի, իրենց հարազատների ու  ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

 

 

  • Կիսվել: