ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ․ ՊՆ խոսնակ

ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ․ ՊՆ խոսնակ

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։  Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ»,- հաղորդել է խոսնակը։

Նշենք, որ երեկ ԱԳՆ-ն հայտնեց հոկտեմբերի 18-ին ժամը 00։00-ից սկսած Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադարի հաստատման մասին։ 

Սակայն այսօր վաղ առավոտյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերն Ադրբեջանը հյուսիսային և հարավային ուղղություններով  խախտել է հրադադրը՝ կիրառելով հրետանի և հրթիռներ, իսկ առավոտյան 07։20-ի սահմաններում առավելի բարենպաստ դիրք գրավելու նպատակով հրետանային ակտիվ կրակից հետո  հարավային ուղղությամբ անցել է հաձակման։ Երկուստեք կան զոհեր և վիրավորներ։ 

  • Կիսվել: