ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊԲ հրամանատարը շրջայց է կատարել մի շարք զորամասերում

ՊԲ հրամանատարը շրջայց է կատարել մի շարք զորամասերում

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը, նոյեմբերի 4-ին աշխատանքային շրջայց է իրականացրել կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում, հետևել անձնակազմի ծառայողական ու սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները բանակի հրամանատարին վստահեցրել են, որ կառուցվող ու կապիտալ վերանորոգման ենթարկվող ռազմական, ուսումնական և թիկունքային նշանակության շինությունները շահագործման կհանձնվեն սահմանված ժամկետներում և լիովին կհամապատասխանեն արդի բոլոր չափանիշներին:

Շահագործման նախապատրաստվող շինություններում լուծված կլինեն նաև անվտանգության և հարակից բոլոր խնդիրները: Կառուցապատման ընթացքում հաշվի են առնվել այն բոլոր առանձնահատկությունները, որոնք առնչվում են ծառայողական ու մարտական խնդիրների կատարման հարցերին:

  • Կիսվել: