ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊԲ հրամանատարը խորհրդակցություն է անցկացրել

ՊԲ հրամանատարը խորհրդակցություն է անցկացրել

Հոկտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, տրվել են գնահատականներ իրականացված աշխատանքներին և հանձնարարակններ` հետագա խնդիրների վերաբերյալ:

Ծառայողական խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը խրախուսել է քննարկված խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

 

 

 

  • Կիսվել: