շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, պարգևատրել` աչքի ընկած զինծառայողներին

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, պարգևատրել` աչքի ընկած զինծառայողներին

Հոկտեմբերի 22-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին, իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին հուզող հարցերով և պարգևատրել առավել աչքի ընկած զինծառայողներին:

 

 

 

  • Կիսվել: