երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պայմանագրային զինծառայողի վիրավորումը թեթև չէ. Հովհաննիսյան

Պայմանագրային զինծառայողի վիրավորումը թեթև չէ. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արթուր Մեժլումյանի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ, այնուամենայնիվ, վիրավորումը որովայնի հատվածում է և թեթև չէ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Կատարվում է քննություն։

  • Կիսվել: