ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Փայլասարում ոչ մի փոփոխություն չկա․ ԱԱԾ պետի տեղակալ

Փայլասարում ոչ մի փոփոխություն չկա․ ԱԱԾ պետի տեղակալ

Ոչ մի փոփոխություն չկա Փայլասարում. Նախորդ օրը սահմանապահ զորքերի հրամանատարը եղել է այստեղ և հարցերին պատասխանել է. Այնտեղ ոչ մի փոփոխություն չունենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն Արամ Հակոբյանը։

Նա նաև նշեց, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը շատ անվտանգ է․ «Այո, անվտանգ է։ Ես անցած օրն եմ եկել, շատ անվտանգ է։ Ճիշտ է, այնտեղ կանգնած են հարևան պետության  ներկայացուցիչները, բայց ընդհանրապես հայ քաղաքացիներին չեն...»։

Հարցերին՝ Փայլասարի բարձունքից ռուսական զորքն իջել է, բացատրություն ներկայացվե՞լ է թե ինչո՞ւ է իջել, քաղաքացիներն ահազանգում են, որ իրենց մեքենաներն կանգենցնում են, ստուգում են, հարվածում մեքենաներին, նա միայն պատասխանում է. «Ես տեղյակ չեմ, նման տեղեկություն ես չունեմ»։

Լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին Ա. Հակոբյանին, սակայն դրանք մնացին անպատասխան։

Գորիս-Կապան ճանապարհը շատ անվտանգ է, ճիշտ է՝ այնտեղ կանգնած են հարևան պետության ներկայացուցիչները. ԱԱԾ փոխտնօրեն

Լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին Ա. Հակոբյանին, սակայն դրանք մնացին անպատասխան։

  • Կիսվել: