ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ԳՇ պետի տեղակալ

Պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու և ջախջախելու. ԳՇ պետի տեղակալ

Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում. Գեղարքունիքում միայն հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Այս մասին այսօր Վարդենիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

Նրա խոսքով՝ այդ մարտական դիրքերը մարտվարական տեսանկյունից այդքան կարեւոր չեն, ռազմավարական տեսանկյունից են կարեւոր, որովհետեւ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի վերահսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա:

Անդրադառնալով այն փաստին, որ հայկական եւ ադրբեջանական զորքերը շատ մոտ հեռավորության վրա են միմյանցից, եւ արդյոք դա բախումների վտանգ չի՞ ստեղծում՝ ԳՇ պետի տեղակալն ասաց. ՛՛Հարձակման վախ չկա, բայց զգուշվորություն միշտ կա. մենք պատրաստ ենք ու սպասում ենք, քանի որ զինվորականները գիտակցում են, որ խնդիրը լուծված չէ, եւ հակառակ կողմը պետք է փորձի խնդիրը լուծել ի նպաստ իրեն: Իսկ նման պարագայում դիրքերի մոտիկ կամ հեռու լինելը ոչ մի ռազմավարական նշանակություն չունեն: Մենք սպասում ենք, պատրաստվում ենք հակառակորդին դիմակայելու եւ ջախջախելու՛՛:

Իր հերթին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանը մի քան անգամ առաջարկել է զորքերի հայելային հետքաշում, որի վերաբերյալ տեղեկացրել է նաեւ իր գործընկերներին:

Շարունակելով նրա խոսքը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց. ՛՛Իսկապես, երբ զորքերն այդքան մոտ հեռավորության վրա են, դա լրացուցիչ առիթ կարող է հանդիսանալ տեղային բախումների համար, հատկապես, երբ հակառակորդի կողմից հաճախ հրահրվում են նման բախումներ: Նաեւ դրանից ելնելով է, որ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս զորքերի հայելային հետքաշման նախաձեռնությամբ՛՛:

՛՛Ադրբեջանական զինված ուժերի՝ սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիան նաև ահաբեկչության տեսակ է՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ: Կցանկանայի, որ մայրաքաղաքներում նաև այս տեսանկյունից ներկայացվեր տեղեկատվությունը՛՛,-հավելեց Սաֆարյանը:

Նշենք, որ այսօր Գեղարքունիքի Սոթք, Կութ համայնքներ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նրանց հայտնեց, որ միայն Սոթքում 148 տուն է վնասվել, եւս 12-ը՝ բնակարան՝ Կութում և երկուսը՝ Վերին Շորժայում: Բացի այդ՝ Սոթքում 7 տուն ամբղջությամբ ավերված է:

  • Կիսվել: