երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով․ Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով․ Արծրուն Հովհաննիսյան

«Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել»: Սա շատ կարևոր լուր է, բայց ամեն ինչ հիանալի չէ։ Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
«Պատերազմը շարունակվում է իր բոլոր ծանրություններով։
Երեկվա բրիֆինգից հետո նորից նկատեցի չարդարացված ծայրահեղ էմոցիաներ։ Ամեն ինչ կատաստրոֆիկ չէ և առավել ևս հիանալի չէ։ Պատերազմ է և մեր ողջ ներուժը պետք է կենտրոնացնել, պայքարը դժվար է ու պետք է դնել առավելագույնը։»,-  մասնավորապես գրել է նա։
 

  • Կիսվել: