չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատերազմում լինում են նաև դավաճանություններ. Հովհաննիսյան

Պատերազմում լինում են նաև դավաճանություններ. Հովհաննիսյան

Իհարկե, ոչ մի բանակի սպառազինություն անսպառ չէ, և ինչքան էլ զուգահետ մատակարարումներ իրականացնես, լիովին վերականգնել չես կարող, հիմա մի փոքր անկում է ապրում Ադրնեջանի սպառազինությունը, հիմա հրետանի են ավելի շատ կիրառում, բայց այն, որ իրենք փորձում են լրացնել ու համառորեն շարունակել իրենց ցեղասպան գործունեությունը, ակնհայտ է: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց. ՛՛Սպառազինության մեծ մասը, ամեն դեպքում, ադրբեջանական սպառազինություն է, խորհրդային, ռուսական և այլն, մեծ տոկոսը իսրայելական է, թուրքական բաժին էլ կա այդպես:

Մի լավ լուր կարող եմ ասել, որ մեզ մոտ, շնորհիվ մեր բժի՛կների փայլուն աշխատանքի, վիրավորվածների  մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում,ստանալով բուժում, վերադառնում է շարք: Սա շատ լավ ցուցանիշ է՛՛:

Լրագրողի հարցին, թե Շուշիի վանքի ռմբակոծությունը կարո՞ղ ենք ընկալել որպես հուսահատության ազդակ, թե՞ հենց միտումնավոր վանքն է թիրախավորվել է՝ Հովհաննիսյանն ասաց, որ երկուսը միասին: 

Հարց ուղղվեց նաև այն մասին, որ հայտնի է դարձել, թե ինչ-որ անձինք մեր զորքերի շարքում ստահոդ տեղեկություններ են տարածել այն մասին, իբրև թե իշխանությունները ցանկանում են ՛՛հողեր հանձնել՛՛: Պատասխանելով այս հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Ցավոք, պատերազմում հերոսությունների կողքին լինում են նաև դավաճանություններ, ցավոք, պատերազմում դա անխուսափելի բան է, կարևորը իրավիճակին տիրապետելն ու առաջ գնալն է, մեր պաշտպանունակությունը կայուն է՛՛:

Հարցին՝ թե գերի ունե՞նք թշնամու կողմում, թե՞ ոչ, Հովհաննիսյանն ասաց. ՛՛Գերի ընկնելու մասին հստակ տեղեկություններ չունեմ, բայց բացառված չէ՛՛:

Նա խոսեց նաև ադրբեջանական կողմի զինատեսակներից: ՛՛Արցախի քաղաքները հարձակման են ենթարկվում հիմնականում «Սմերչ», «Kasırga», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով՛՛:

 

 

  • Կիսվել: