երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Պատերազմի զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը, անդամահատվածների թիվը՝ 150-ը. Ավինյան

Պատերազմի զոհերի թիվը չի գերազանցի 4000-ը, անդամահատվածների թիվը՝ 150-ը. Ավինյան

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյան՝ պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվերը չափազանցված են: Այս մասին նա ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

՛՛Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի՛՛,- նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը։

Ավինյանն ասաց. ՛՛Նման վիրավորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն պրոթեզավորում, և ապահովվելու է նաև դրանց սպասարկումը՛՛:

 

  • Կիսվել: