երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատերազմի ժամանակ ՀՀ մատակարարումներն իրականացրել է Ռուսաստանը՝ իր խղճին համապատասխան. տրամադրել է առավելագույնն, ինչ մենք կյանքում չէինք երազել. Մովսես Հակոբյան

Պատերազմի ժամանակ ՀՀ մատակարարումներն իրականացրել է Ռուսաստանը՝ իր խղճին համապատասխան. տրամադրել է առավելագույնն, ինչ մենք կյանքում չէինք երազել. Մովսես Հակոբյան

ՊՆ-ն մատակարարման մեջ որևէ դերակատարություն չունի: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարը պետք է հասկանար, որ պատերազմի համար նյութական միջոցները պետք է լինեն մեր պահեստներում, ոչ թե՝ ուրիշ երկրի։

«Պատերազմի ժամանակ Հայաստան մատակարարումներն իրականացրել է Ռուսաստանը՝ իր խղճին համապատասխան: Ռուսաստանը տրամադրել է առավելագույնը, ինչը հնարավոր է, այն, ինչ մենք կյանքում չէինք երազել», - ասաց նա՝ ավելացնելով, որ սեպտմեբերի 30-ի դրությամբ՝ վարչապետը չէր զանգել ՌԴ նախագահին՝ աջակցություն խնդրելու:

  • Կիսվել: