երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատերազմի ժամանակ Հայաստանը ձեռք է բերել նոր բեռնատար ինքնաթիռ

Պատերազմի ժամանակ Հայաստանը ձեռք է բերել նոր բեռնատար ինքնաթիռ

Պատերազմի ժամանակ Հայաստանը ձեռք է բերել նոր բեռնատար ինքնաթիռ: Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց «Նեյտրոն ԳԱՄ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ում մեդիայում ավելի հաճախ անվանում են Պատրոն Դավիթ: Նա նշեց, որ ինքնաթիռը մատակարարել է իրենց ընկերությունը:

«Ուրեմն պատերազմի ժամանակ որոշ անձիք փորձել են "քեշ" գումարով Հայաստանին բեռնատար ինքնաթիռ վաճառել: Կյանքումս առաջին անգամ էի տեսնում, որ “քեշ” գումարով ինքնաթիռ գնեն: Իմանալով, որ պատերազմող երկրի համար ծանր բեռ է «քեշ» գումարով ինքնաթիռ գնելը` մենք մեր կազմակերպությունների գումարով գնեցինք բեռնատար ինքնաթիռ, որը այդ օրերին բավական մեծ խնդիրներ լուծեց և նոր շունչ հաղորդեց մեր գոյություն չունեցող ավիացիային: Ճիշտ է դա խափանեց պատերազմող պետության հաշվին գերշահույթ ստանալու փորձ անող անձանց պլանները, որի պատճառով նրանք ուղղորդված արշավ սկսեցին իմ, Դավիթ Տոնոյանի, Մակար Ղամբարյանի, Գաբրիել Բալայանի ու շատերի դեմ»,- պարզաբանեց գործարարը:

  • Կիսվել: