հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փաստորեն ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել, ադրբեջանցիները չեն սպանել. Փաշինյան

Փաստորեն ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել, ադրբեջանցիները չեն սպանել. Փաշինյան

Մեզ զոհերի մեջ մեղադրողները, որ մենք չկարողացանք կանխել պատերազմը, ասում են՝ ավելի լավ է 120 հազար զոհ տանք, եւ չգիտեմ ինչ անենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փաստորեն ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել, ադրբեջանցիները չեն սպանել»,-հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հակառակորդի թեզերն է տարածում Հայաստանում. «Իրենք միլիարդներ պետք է ծախսեն, որ իրենց թեզերը տարածեն, այդ թվում Հայաստանում: Դուք վերցնում եք, բերում եք ամբիոններից ասում եք: Հասկանալո՞վ եք դա անում, թե՞ ակամա: Ես խնդրում ու հորդորում եմ՝ մի արեք, բայց ոչ թե ինձ համար, այլ մեզ համար: Դուք դրանով շատ լուրջ թակարդներ եք լարում Հայաստանի ոտքերի տակ»:

  • Կիսվել: