ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն

Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն

2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։

Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով։ Լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը:

  • Կիսվել: