երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Պաշտպանության նախարարությունը հերքում է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում ադրբեջանական Զու-երի կուտակումների մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունը հերքում է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում ադրբեջանական Զու-երի կուտակումների մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունը հերքում է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում ադրբեջանական Զու-երի կուտակումների մասին լուրերը:

Այս առնչությամբ ՊՆ տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

Մասնավորապես, տեղեկություններ են շրջանառվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն:

Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»:

  • Կիսվել: