հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այսօր այցելել է զորավարժարան, որտեղ նախապես բացազատված ուսումնական կետերում դասընթացի մասնակիցներին են ներկայացվել ժամանակակից սպառազինության մի շարք նմուշների, ջերմատեսիլ սարքերի, նշանոցների մարտավարատեխնիկական առանձնահատկությունները։

Հաջորդիվ դասընթացի հերթական խմբի մասնակիցների հետ անցկացվել է հրաձգային մարզում՝ կրակային ճիշտ դիրքի զբաղեցում, պահեստատուփի լիցքավորում, անվտանգության կանոնների հրահանգավորում, թիրախի նշանառում և իհարկե՝ գործնական հրաձգության վարում ինքնաձիգներից, այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը գործարկել է նաև նոր էլեկտրոնային հարթակ, որտեղ մարտական հրաձգության դասընթացներին մասնակցած քաղաքացիները կարող են թողնել դասընթացի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները և առաջարկությունները, անցնելով հետևյալ  հղումով»:

 

  • Կիսվել: