կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պաշտպանության համակարգում պետք է լինեն կապի հատուկ միջոցներ և ռազմական ռացիաներ, ոչ թե հասարակ հեռախոսներ. Արթուր Պապյան

Պաշտպանության համակարգում պետք է լինեն կապի հատուկ միջոցներ և ռազմական ռացիաներ, ոչ թե հասարակ հեռախոսներ. Արթուր Պապյան

Պաշտպանության համակարգում պետք է լինեն ռազմական տեխնիկաներ, ռազմական ռեացիաներ, կամ կապի հատուկ միջոցներ, այլ ոչ թե սովորական հասարակ հեռախոսներ՝ ՊՆ լինի, թե սմարթֆոն. Տեղեկատվական անվտանգության խնդիրները, կիբերհարձակման փորձերն ու կանխարգելիչ աշխատանքները թեմայով հրավիրված ասուլիսին նշեց «CyberHUB-AM»-ի համահիմնադիր Արթուր Պապյանը։

Ըստ նրա՝ իրենք ոչ մի դեպքում չեն ասում՝ մի օգտագործեք հեռախոսներ։ «Ընդհակառակը, օգտագործեք վերջին թարմացումներով, պաշտպանական միջոցներով հեռախոսներ և ունեցեք քաղաքականություն կամ ձեզ համար վարքականոն, թե ոնց եք գնում հանդիպումների, հեռախոսը որտեղ եք թողնում, ինչպես եք դա օգտագործում, ի վերջո, այդ նոր հեռախոսներն ունեն գաղտնագրման հնարավորություններ, օրինակ, սիգնալ չես կարող գցել ՊՆ «Նոկիայի» մեջ ու հեռվից խոսել։ Սովորական հեռախոսը ոչ մի պաշտպանություն, առհասարակ, չունի»,-ասաց նա։

  • Կիսվել: