երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են

Պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են

Դեկտեմբերի 1-ին N զորամիավորման վարժադաշտերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։

Զբաղեցնելով նախորոշված շրջանները՝ անձնակազմն իրականացրել է պաշտպանողական և հակահարձակողական գործողություններ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի վարման կանոնները։ Զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողությունների շնորհիվ պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդի ստորաբաժանումներն ամբողջովին ոչնչացվել են։

Ղեկավարությունը բարձր է գնահատել զորավարժությանը մասնակցած հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու հմտությունները և անձնակազմի պատրաստվածության մակարդակը։

  • Կիսվել: