հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Պաշտպանական ոլորտի ծախսերը 2023թ-ին 2022թ-ի համեմատ կաճեն 35 տոկոսով՝ կազմելով 506 մլրդ դրամ

Պաշտպանական ոլորտի ծախսերը 2023թ-ին 2022թ-ի համեմատ կաճեն 35 տոկոսով՝ կազմելով 506 մլրդ դրամ

2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 590 միլիարդ դրամի չափով, ինչը 2023թ ՀՆԱ-ի 27.8 տոկոսն է, կամ 1 տոկոսային կետով ավելի, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարը՝ ներկայացնելով 2023 թվականի պետբյուջեի նախագիծը։

Նա նշեց, որ մեծ կարևորություն է տրվել պաշտպանական ծախսերին.

«Դրանք 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ կամ 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ․ ճշտված բյուջեով սահմանված ծախսերը»։

Նախարարի խոսքով՝ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 648 միլիարդ դրամ։

«Նախատեսվում է, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը»,- հայտարարեց նախարարը։

  • Կիսվել: