չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ է ստեղծվել

Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ է ստեղծվել

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:

Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը»,- մասնավորապես ասված է նրա գրառման մեջ։

 

 

  • Կիսվել: