երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան

Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան

Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բայց երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, երբ խոսում ենք 2022թ․ իրադարձությունների մասին և միանգամից տեղափոխվել 2025թ․ ու ասել, թե ամեն ինչ շատ լավ է․․․ Մենք հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են, այդ օբյեկտիվ հարցերը պետք պատասխանները ստանան է առողջ քննարկումների միջոցով, ու նաև դրանցից են կախված մեր հետագա համագործակցության խորությունն ու մակարդակը»,–ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։

"ՀՀ-ն չի չեղարկել Մոսկվայի հետ երկկողմ համագործակցության որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ՀՀ-ն պաշտոնապես չի չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը",-հավելեց նա։

  • Կիսվել: