հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանը հրաժարվում է հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց

Փաշինյանը հրաժարվում է հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որևէ հարց

Ես հրաժարվում եմ հրապարակային քննարկել զինված ուժերի հետ կապված որեւէ հարց: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նախկինում իր կողմից թույլ տված սխալը չի կրկնի:

Հարցին, թե արդյոք քննարկվու՞մ է ինքնապաշտպանության համակարգի արմատական բարեփոխումների թեման, վարչապետը պատասխանեց. ՛՛Բանակի հետ կապված նրբությունների, կոնկրետությունների հետ կապված հարցերը չեմ քննարկելու եւ նաեւ բոլորին խորհուրդ եմ տալիս այդ հարցերը հրապարակային չքննարկել: Բայց զինված ուժերի հետ կապված մեր բոլոր մտածումները արտահայտված են ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: Այնտեղ ամեն ինչ շարադրված են եւ պրոցեսները տեղի են ունենալու դրա շրջանակում՛՛:

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու չեն հեռացվել պարտություն կրած բարձրաստիճան սպաները, եւ ինչու նրանց փոխարեն առաջ չեն քաշվել պատերազմում իրենց լավագույնս դրսեւորածները: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեվց. ՛՛Ինչ վերաբերում է սպայական կազմին, շատ կարեւոր հարց է: Բայց նաեւ շատ զգույշ պետք է լինել, որ թացը չորի հետ չխառնենք: Այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պատերազմի ընթացքում ինձ զեկուցվել է, որ այսինչ հրամանատարը դիրքը թողել, փախել է: Հետո երկարատեւ քննություն ենք արել, եւ պարզվել է, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Եղել է հակառակը դեպքը, երբ փառաբանվել է ինչ-որ հրամանատար, բայց հետագա քննության ընթացքում պարզվել է, որ այդքան էլ այդպես չէ: Սխալ զեկուցողները պատժվել են, պատժվում են, կպատժվեն՛՛:

Վարչապետը հավելեց, որ սա շատ կարեւոր օրակարգային հարց է, բայց մանրամասները ներկայաղցնել չի ցանկանում:

  • Կիսվել: