շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների անունները

Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող ռազմագերիների անունները

Նիկոլ Փաշինյանը այսօր Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից այսօր Հայաստանին փոխանցված 15 ռազմագերիներից 13-ի անունները։

Ստեփանյան Արթուր, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսանդր, Արմավիր

Գասպարյան Էրիկ, Երևան

Բաբայան Սաշա, Մասիս

Անդրեասյան Արտակ, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Մասիս

Սերունյան Նարեկ, Հրազդան, գյուղ Քաղսի

Պետրոսյան Սասուն, Ստեփանակերտ,

Սարգսյան Վրույր, Կոտայք

Բուդոյան Արմեն Գեղարքունիք

Հովհաննիսյան Բորիս Ալավերդի

Աբգարյան Արթուր, Արմավիր

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ասել էր. «Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են ՀՀ»:

  • Կիսվել: