հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Փաշինյանն առաջին անգամ չէ հնչեցնում սահմանին զորքերի հայելային տեղաշարժի մասին, որն այդպես էլ մնացել է անպատասխան. Անդրանիկ Քոչարյան

Փաշինյանն առաջին անգամ չէ հնչեցնում սահմանին զորքերի հայելային տեղաշարժի մասին, որն այդպես էլ մնացել է անպատասխան. Անդրանիկ Քոչարյան

Առաջին անգամ չի պարոն Փաշինյանը հնչեցնում սահմանին զորքերի հայելային տեղաշարժի մասին, որն այդպես էլ մնացել է անպատասխան ադրբեջանական կողմից: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով, քարտեզների ռազմական մասը հաստատված է նաև Գլխավոր շտաբի մշտական օգտագործված քարտեզներով՝ Սովետական Միության»,- ասաց Քոչարյանը։

Լրագրողը հարցրեց, թե  այս հայտարարությունից հետո քարտեզներ հրատարակվեցին 1991-ի սահմաններով,  որտեղ Տիգրանաշեն գյուղն էր վտանգի տակ դրվում, Տավուշի մարզի անկլավները, արդյո՞ք այդ քարտեզները կապ ունեն Փաշինյանի հայտարարության հետ․ «Մենք շարժվում ենք  մեր պետական սահմանի մեր ձեռքի տակ եղած քարտեզներով և քարտեզների ռազմական մասը հաստատված է նաև ԳՇ մշտական օգտագործված Սովետական Միության քարտեզներով»։

  • Կիսվել: