երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պարոն Ղազինյանն ասաց՝ 40 անգամ պետք է առաջադրվի, այսօր չորրորդ անգամն է, պետք է պատրաստ լինենք ևս 36-ի. Անդրանիկ Քոչարյան

Պարոն Ղազինյանն ասաց՝ 40 անգամ պետք է առաջադրվի, այսօր չորրորդ անգամն է, պետք է պատրաստ լինենք ևս 36-ի. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։

«Հայաստան» խմբակցությունը այս պաշտոնում չորրորդ անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե ընդդիմությունը կարող էր քայլ անել ու ոչ թե անընդհատ նույն թեկնածուին ներկայացներ, այլ՝ թեկնածուի փոփոխության խնդիրը քննարկվեր։

«Պարոն Ղազինյանն ասաց, որ ինքը 40 անգամ պետք է առաջադրվի, այսօր չորրորդ անգամն է, պետք է պատրաստ լինենք ևս 36 անգամ. սա դառնում է անիմաստ, տվյալ օրվա ժամանակի վատնում», - ասաց նա։

  • Կիսվել: