չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պարգեւատրումներ զինվորականներին, մի մասը՝ հետմահու. ԱՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

Պարգեւատրումներ զինվորականներին, մի մասը՝ հետմահու. ԱՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին:

Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

  • Կիսվել: