Պապիկյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին. Պապիկյան
Մարտի 6-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցիս շրջանակում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը` ծաղկեպսակ եմ դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։