ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պապիկյանը պատգամավորներին առաջարկում է մասնակցել զինվորականների ատեստավորման գործընթացին

Պապիկյանը պատգամավորներին առաջարկում է մասնակցել զինվորականների ատեստավորման գործընթացին

Զինծառայողների ատեստավորման գործընթացին կարելի է ներգրավել նաեւ պատգամավորներին։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այլեւ ընդդիմության պատգամավորների մասին է։ «Գործընկերնե՛ր, եթե ինչ-որ խնդիրներ հայտնաբերեք, անպայման տեղեկացրե՛ք մեզ այդ մասին։ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի որակի բարելավման խնդիր ունի։ Ուստի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հավատում է պատգամավորների անկեղծ շահագրգռվածությանը՝ մեր առջեւ ծառացած խնդիրները հնարավորինս արագ լուծելու հարցում։ Համապատասխան ատեստավորման հանձնաժողովներում պատգամավորների թվի հարաբերակցությունը դեռ կարելի է քննարկել։ Օրինակ՝ կարելի է ռոտացիոն համակարգ ներդնել»,-դիմելով պատգամավորներին՝ ասաց Պապիկյանը։ 

Ավելին, ներգրավվելու են նաեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։  

 

  • Կիսվել: