կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Պապիկյանը հետևել է ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին

Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:

Զորավարժության ղեկավար կազմը, առանձին ծառայությունների պետերը նշել են այս անգամ անցկացվող զորախաղերի առանձնահատկությունները, զորատեսակների ներդաշնակումը, ներկայացրել հարձակողական և պաշտպանողական ստորաբաժանումների մտահղացումները։

Պաշտպանության նախարարը ժամանակակից միջոցներով դիտարկել է զորավարժությանը մասնակից ստորաբաժանումների գործողությունները, հետևել ներգրավված հրետանային, հակաօդային պաշտպանության, հատուկ նշանակության, ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի իրականացրած ներդաշնակման ընթացքին:

  • Կիսվել: