շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը

Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները:

Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները:

  • Կիսվել: