կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԺ-ում Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են տարածքային և տեղական պաշտպանությանը առնչվող հարցեր

ԱԺ-ում Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են տարածքային և տեղական պաշտպանությանը առնչվող հարցեր

Մարտի 13-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերների հետ` ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:

«Հանդիպմանը քննարկվել են Կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք առնչվում են տարածքային և տեղական պաշտպանությանը, ինչպես նաև այդ ամենում հասարակության ներգրավվածությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: