շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Սուրեն Պապիկյանը Լիտվայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընթացքը

Սուրեն Պապիկյանը Լիտվայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընթացքը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

 

Նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը, նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ ձևաչափերով։

  • Կիսվել: