երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով

Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը ՊՆ զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Փետրվարի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈւ խաղաղապահ բրիգադ, զրուցել զորամասի սպայակազմի հետ: Նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, ծանոթացել նրանց ծառայողական կենսագրությանը, հետաքրքրվել սոցիալ-կենցաղային պայմաններով, լսել հուզող հարցերը:
Սուրեն Պապիկյանը կարևորել է բրիգադի ծառայությունը խաղաղապահ առաքելություններ իրականացնելիս:
 
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ բարեփոխումների շրջանակում Զինված Ուժերում ներդրվող ծրագրերի նպատակն է բարձրացնել զորքերի մարտունակությունը, մարտական պատրաստությունը, ինչպես նաև բարելավվել սպայակազմի սոցիալական պայմանները:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: