հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր

Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր

Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
 
Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը:
 
 
Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, որոնք վերաբերում են ոչ միայն շենք-շինությունների կառուցմանը, այլև մարտական, զինվորական օբյեկտներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը, կահավորմանը կամ ամբողջությամբ նոր ճանապարհների ստեղծմանը: 
 
 
Պաշտպանության նախարարը դրական է գնահատել կատարված աշխատանքը և բոլոր պատասխանատուներին հանձնարարել խստորեն հետևել ժամանակացույցին ու ծրագրերն ավարտել ժամանակին։
 

  • Կիսվել: