երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՊԱՀՀ-ում կայացել է «Միջազգային հարաբերություններում ուժի, հզորության և ստատուս-քվոյի դրսևորումները» թեմայով կլոր-սեղան քննարկում

ՊԱՀՀ-ում կայացել է «Միջազգային հարաբերություններում ուժի, հզորության և ստատուս-քվոյի դրսևորումները» թեմայով կլոր-սեղան քննարկում

2020 թ. հունվարի 22-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում անցկացվել է «Միջազգային հարաբերություններում ուժի, հզորության և ստատուս-քվոյի դրսևորումները» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՊԱՀՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:

Իր բացման խոսքում ողջունելով հյուրերին և մասնակիցներին՝ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը կարևորել է ՊԱՀՀ-ում նմանատիպ ձևաչափերով կլոր-սեղան քննարկումների, գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը:

Գեներալ-մայոր Տավարածյանը փաստել է, որ Համալսարանը վստահ քայլերով շարժվում է առաջ՝ հետևողականորեն կատարելով իր առջև դրված բոլոր խնդիրները: Նա կարևորել է հրավիրյալ մասնագետների մասնակցությամբ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և անցկացումը ՊԱՀՀ-ում՝ որպես արդյունավետ փոխհամագործակցության դրսևորում:

Կլոր սեղան-քննարկումը վարել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀՀ-ի Տարածաշրջանային ռազմավարական վերլուծությունների կենտրոնի պետի պաշտոնակատար, ավագ գիտնական-վերլուծաբան Նարեկ Գրիգորյանը:

Քննարկման շրջանակներում զեկուցմամբ հանդես է եկել Հայաստանում ՀԱՊԿ-ի և ԵՎՐԱԶԵՍ-ի ակադեմիայի տնօրեն, ք.գ.թ. Մհեր Շահգելդյանը, որին հետևեց հարց ու պատասխանի և քննարկումների փուլը: 

Ամփոփելով քննարկումը՝ գեներալ-մայոր Տավարածյանը շնորհակալություն է հայտնել բանախոսին և ընդգծել, որ ՊԱՀՀ-ում կազմակերպվող նմանօրինակ քննարկումները արծարծվող թեմատիկ հարցերը նորովի գնահատելու և վերլուծելու հնարավորություն են տալիս:

  • Կիսվել: